Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայերի ցեղասպանությունը նախապես ծրագրված և մշակված էր

Հայերի ցեղասպանությունը նախապես ծրագրված և մշակված էր
15.02.2024 | 22:06

Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում հայերի ցեղասպանությունը նախապես ծրագրված և մշակված էր: Այդ մասին բազմաթիվ փաստեր կան: Մեր կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքված նյութերը և վկայություններն ևս ապացուցում են, որ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը մանրամասն կազմակերպված է եղել: Պարբերաբար տարբեր հետազոտական աշխատանքների շրջանակներում այդ վկայությունները հրապարակել ենք: Այժմ ընթերցողին ենք ներկայացնում հերթական ականատեսի վկայությունը։ Հարցազրույցը Էլեանորա Ծատրյանի հետ գրի ենք առել 2011 թվականին Երևանում: Է. Ծատրյանի հետ մեր հաջորդ հարցազրույցը 2020 թվականի նոյեմբերին էր, որը հրապարակել ենք վերջերս: 1988 թվականի փետրվարի 20-ին Էլեանորա Ծատրյանն ամուսնու հետ գնացել էր ազգականի տուն և մի քանի օր հետո ականատես եղել Սումգայիթում հայերի ցեղասպանությանը: 2011 թվականին նա մեզ պատմեց, որ իր ազգականի որդին աշխատում էր ոստիկանությունում։ Վերջինիս վկայությամբ` 1988 թվականի հունվարի սկզբին իրենք հրահանգ են ստացել հաշվառել Սումգայիթում գտնվող բեռնատար մեքենաները, իսկ իրեն աշխատանքից ազատել են փետրվարի սկզբին: Ցեղասպանությունից մեկ օր առաջ հայերի բնակարանների դռների վրա նկատել էին խաչեր: Իսկ ցեղասպանության օրերին բեռնատար մեքենաների շարժը մի քանի անգամ ավելացել էր: Հարցազրույցի վերջում մեր զրուցակիցը նշեց, որ Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի թիվն ավելի շատ է, քան հրապարակվել է: Նման վկայություները բազմաթիվ են, որոնց հրապարկումը կարևոր նշանակություն կունենա Սումգայիթում հայերի ցեղասպանությունը ուսումնասիրելու համար:

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Արցախի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 3088

Մեկնաբանություններ